Փրկել են 84-ամյա կնոջը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2012 12:37

Հունվարի 17-ին`ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 22 շենքի 55-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարները, հարազատների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ հատակին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 1928 թվականին ծնված Կլարա Գալոյանը, ում պարամեդիկները  ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

 

 

 

Դիտվել է 643 անգամ:
Print Friendly

Leave a Reply