Մեքենան ընկել է ձորը, վարորդը`մահացել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 18, 2012 12:35
Հունվարի 17-ին`ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում (ավազահանքի մոտ)࿉տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 03 ՏՏ 938 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը, ինչի հետևանքով վարորդ, Երևան քաղաքի բնակիչ ,1978 թվականին ծնված Տիգրան Ջուլյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել և «1-03» ծառայության աշխատակիցներին հանձնել Տիգրան Ջուլյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
