Հաշմանդամի տունը վթարային վիճակում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 18, 2012 12:33
Հունվարի 17-ին`ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ 1-ին կարգի հաշմանդամ Մարիետա Բեկնազարյանի` Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցի թիվ 42 տունը գտնվում է վթարային վիճակում:
Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ 1 հարկանի (կառուցված 1977թ. խամքարային, կիր-ավազային շաղախով, 13×4×2.5մ.) տան հետևի հողազանգվածի փլվածքի հետևանքով կրող պատերի վրա առաջացել են ուղղաձիգ ճաքեր, փայտե հատակը, առաստաղը և դռները ձևափոխվել են. վտանգավոր է բնակեցման համար:
Դեպքի մասին տեղյակ են պահվել համապատասխան կառույցները:






Facebook
Tweet This
Email This Post
