Հայտնաբերվել է 50-ամյա կնոջ դին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2012 12:30

Հունվարի 17-ին`ժամը 12.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1-ին շենքի 23-րդ բնակիչը  չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է 1962 թվականին ծնված Անահիտ Կարապետյանի  դին, որը հանձնվել է իրավապահ մարմիններին:

 

 

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply