Ինդոնեզիայի արևելքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2012 9:49
Այսօր առավոտյան Ինդոնեզիայի արևելքում ըստ Ռիխտերի սանդղակի 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվում է Նոր Գվինեայի Պապուա գավառի Նաբիր քաղաքից հարավ-արևմուտք: Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չկա: Զոհերի ու ավերածությունների մասին նույնպես չի հաղորդվում:
Ինդոնեզիան գտնվում է մեր մոլորակի ամենաակտիվ սեյսմիկ գոտում ու խաղաղօվկիանոսյան «հրե օղակի» մի մասն է:
Երկրի տարածքում ամեն տարի 6-7 հազար ցնցում է գրանցվում` 4,0 մագնտուդից բարձր ուժգնությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
