Ղրղզները հայտարարել են, թե ղազախները սերում են իրենցից, իսկ իրենք` Աթիլլայից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 18, 2012 9:39
Ղրղզ հետազոտողները հայտարարել են սենսացիոն մի բացահայտման մասին, թե իբր իրենք հոների լեգենդար առաջնորդի անմիջական հետնորդներն են:
Բիշկեկցի գիտնականները պնդում են, որ ղազախներն էլ իրենցից են առաջացել: Այս գաղափարների հեղինակը բանասեր Բեկբալաևն է, որը նույնիսկ գիրք է գրել`«Աթիլլան` ղրղզների նախնին»:
Նա պնդում է, որ ղրղզերենը շատ նման է եվրոպականին (հատկապես որ լեզվին` չի նշվում ): Իսկ Աթիլլայի վերաբերյալ վարկածը հիմնավորում է այն փաստով, որ գերմանական հեքիաթներում նրա մասին հաճախ է հիշատակվում ու պարզաբանում. «Հոներն արևելքից են եկել Եվրոպա: Որ հոները Ասիայից են, ասվում է գերմանական բոլոր լեգենդներում: Նա համոզված է, որ Աթիլլայի հարազատները նաև ղազախներն են, իսկ վերջիններս էլ իրենց հերթին` հնագույն ղրղզների սերունդներն են: Ի դեպ, Բեկբալաևի գործընկերներն այս տեսությունը ոչ ընդունում են, ոչ էլ համաձայն են դրա հետ: Սակայն պատմական գիտությունների թեկնածու Ակերովը եզրակացություններ չի շտապում անել: Նա կարծում է, որ հին հոների ԴՆԹ-ի ուսումնասիրություն պետք է կատարել: Իր հերթին նա էլ հակված է կարծելու, որ յուրաքանչյուր զտարյուն ղրղզի ԴՆԹ-ի 60%-ը պատկանում է եվրոպական ռասային:






Facebook
Tweet This
Email This Post
