Երևան է այցելում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 18, 2012 9:23


Ս.թ. հունվարի 17-28-ը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը կայցելի Բաքու, Ստամբուլ և Երևան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան:  Այցի ընթացքում Է. Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:

 

Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Է. Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև տնտեսական զարգացման ու ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply