Հայկական «Սահմանը» կցուցադրվի թուրքական կինոփառատոնում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 23, 2009 15:00
051

Կադր՝ «Սահման» ֆիլմից

Թուրքիայում հոկտեմբերի 10-ին մեկնարկող «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին ցուցադրվելու է նաև Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը. այն հայադրբեջանական սահմանն անցնող գոմեշի մասին է, որի միջոցով հեղինակը վեր է հանում երկու հարեւան երկրների միջեւ առկա խնդիրները:

Կազմակերպիչներն իրենք են առաջարկել ռեժիսորին ցուցադրել ֆիլմը:

«Մշակույթը հզոր զենք է, որի միջոցով հնարավոր է մոտեցնել Հայաստանի և Թուրքիայի հասարակություններին: Ես արդեն 7 տարի է` աշխատում եմ Թուրքիայի իմ գործընկերների հետ եւ ամուր կապեր եմ հաստատել: Մենք նույնիսկ մտածում ենք համատեղ ծրագրերի մասին»,-«Արմենպրես»-ին ասել է ֆիլմի հեղինակը:

Դիտվել է 1564 անգամ:
Print Friendly

Leave a Reply