Հ. Թումանյանի թբիլիսյան բնակարանի հետ կապված իրավիճակը պարզելու համար պատվիրակություն է մեկնելու Թբիլիսի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 17, 2012 23:36
Մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի հետ կապված իրավիճակը պարզելու համար վաղը Հայաստանի մշակույթի նախարարության պատվիրակությունը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ մեկնելու է Թբիլիսի: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը:
«Քանի որ խնդրի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում, նախարարությունը որոշեց պատվիրակություն ուղարկել Թբիլիսի` տեղում հարցերը ճշտելու ու պարզաբանելու համար»,- ասաց նա:
Դիտվել է 960 անգամ: