Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին

Պաշտոնական, Օրվա լուր | | January 17, 2012 19:17

Նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ձևավորված կառուցողական հարաբերությունները և այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել:

ԵԽԽՎ համազեկուցողը ևս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր առաջին այցից հետո: Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ ակնհայտ են:

Հանդիպման ժամանակ Նախագահը և Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին:

 

 

 

 

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply