Լևոն Սարգսյանը եղբոր փոխարեն չի առաջադրվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 17, 2012 17:53
«Առաջին լրատվական»-ը երեկ տեղեկություն էր տարածել, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ալեքսանդր Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու և նրա փոխարեն իր թեկնածությունը կառաջադրի մյուս եղբայրը’ Լևոն Սարգսյանը:
Slaq.am-ի տեղեկություններով լուրը չի համապատասխանում իրականությանը և Լևոն Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի: Այդ մասին նա դեռևս հայտնել էր Slaq.am-ին տված հարցազրույցում, ասելով. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես իմ աշխատանքն ունեմ, որը շատ եմ սիրում` և’ ԱԳՆ-ի, և’ ԵՊՀ-ի, և’ «Փյունիկ» հիմնադրամի»»:






Facebook
Tweet This
Email This Post
