Մեծավանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 17, 2012 17:15
Այսօր, ժամը 14.12-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Մեծավանի ջրամբարի պատվարին առաջացել է ճեղք. կա ջրի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է , որ ջրահեռացման համակարգի բետոնե կառուցատարրում առկա է ճեղքվածք (մոտ 15 սմ տրամագծով): Տեղի է ունենում ջրի արտահոսք, որն իրենից վտանգ չի ներկայացղնում: Տեղում իրականացվում են ջրի մակարդակի իջեցման աշխատանքներ:Դիտվել է 985 անգամ:





Facebook
Tweet This