Պարզվել է խորտակված Costa Concordia նավի բոլոր անհետ կորածների ազգությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2012 15:53

Իտալական   Costa Concordia  զբոսանավի  խորտակումից հետո  29 անհետ կորածների մեջ 14 գերմանացի են, 6 իտալացի, այդ թվում 5 տարեկան աղջիկ, 4 ֆրանսիացի, 2 ամերիկացի , մեկ հունգարացի , Պերուի 1 քաղաքացի և մի հնդկացի: Այդ մասին հաղորդում է Իտալիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնը:

Ինչպես նկատում է  ИТАР-ТАСС-ը, այդ մարդկանց որոնումը շարունակվում է : Այդ նպատակով , մասնավորապես, իտալական ռազմական նավաստիները պայթեցրին նավի ծածկույթը , որպեսզի փրկարարները  ավելի դյուրին  մոտենան նավի այն մասերին, որտեղ կարող են գտնվել կենդանի մնացածները:

Իտալական Costa Concordia շոգենավը, որ խորտակվել էր հունվարի 13-ին Իտալիայի ափերի մոտ, կառուցվել է 2006թ և ընկերության վրա նստել է 500 միլիոն եվրո: Զբոսանավի վերջին շրջագայությունը  ենթադրում էր մտնել մի քանի իտալական քաղաքների նավահանգիստներ, ինչպես նաև Բարսելոնա և Մարսել:

Նախնական տեղեկատվության համաձայն, շոգենավը հարվածել է ստորջրյա  խութերի և ստացել է լուրջ ճեղքվածք: Նավի վրա գտնվել   է 4234մարդ,ներառյալ անձնակազմը:


Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply