Մուհամեդ Ալին 70 տարեկան է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2012 16:04

Հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին այսօր դարձավ 70 տարեկան:  20-րդ դարի աշխարհի մեծագույն բռնցքամարտիկը ծնվել է 1942-ի հունվարի 17-ին ԱՄՆ-ի Քենտուկի նահանգի  Լուիսվիլ  քաղաքում:

Մուհամեդ Ալին առայժմ մնում է միակ բռնցքամարտիկը, ով գերծանր քաշային կարգում դարձել է աշխարհի  եռակի չեմպիոն, նա միաժամանակ 1960-ին Հռոմում կայացած 17-րդ ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն է, որտեղ եզրափակիչում հաղթել է ԽՍՀՄ-ը ներկայացնող բռնցքամարտիկ Գենադի Շատկովին: 20-րդ դարի լավագույն բռնցքամարտիկի մրցամարտերը` Սոննի Լիստոնի, Ջլոյդ Պատտերսոնի և Ջո Ֆրեյզերի հետ մտել են բռնցքամարտի պատմության ամենահայտնի հանդիպումների ցանկը:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply