Պոչամբարներ, ջրամբարներ. արտակարգ իրավիճակների և բնապահպանական խնդիրներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2012 15:49

Հունվարի 17-ին Արտակարգ իրավիճակակների նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը նվիրված էր պոչամբարների անվտանգ կառավարման խնդիրների քննարկմանը։

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին պոչամբարների բնապահպանական անվտանգության հարցերը, լքված և փակված պոչամբարների վերահսկողության խնդիրները, կարևորվեց պոչամբարները շահագործող կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանների մշակումը։ Այսօր Հայաստանի տարածքում առկա է 19 պոչամբար։

Նախարարը կարևորեց նաև ջրամբարների անվտանգ շահագործումը։ Այսօր Հայաստանում կա մոտ հարյուր ջրամբար։ Դրանք ունեն ջրամբարի մասին ամբողջական տեղեկատվությամբ անվտանգության վկայագրեր։  Նշված վկայագրերի հիման վրա մշակվում են արտակարգ իրավիճակի դեպքում գործողությունների պլաններ։ 2012 թվականի ընթացքում նման պլաններ կկազմվեն հանրապետության բոլոր ջրամբարների համար։

Նախարար Երիցյանը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքներն այս բոլոր ուղղություններով։


 

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply