Սիբիրում նավ է խորտակվել, զոհվել է 4 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2009 15:45

181731991Սիբիրում` Պյասինո լճում` Նորիլսկից 80 կմ հեռու, խորտակված բեռնատար նավի անձնակազմի 12 անդամներից 4-ը զոհվել են:

Բեռնատար նավը շրջվել էր փոթորկի ժամանակ: Նախապես հաղրոդվում էր, որ վթարը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, սակայն այժմ պարզվել է, որ աղետը տեղի է ունեցել կիրակի` սեպտեմբերի 20-ին:

Պատահարի վայրում, ինչպես հաղորդում է «BBC»-ն, չի գործում ոչ բջջային կապը, ոչ ռադիկապը: Այդ իսկ պատճառով պատահարի մասին տեղեկություններն ի հայտ են եկել միայն այսօր, երբ փրկվածները ինքնուրույն հասել են մոտակա բնակավայր:

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply