Թուրքերը Facebook-ի միջոցով ռուս աղջիկներին կանչել են Թուրքիա եւ ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2012 15:39

Անկարայի ոստիկանությունը ձերբակալել Facebook-ի միջոցով ռուս եւ ուկրաինացի աղջիկներին խաբեությամբ Թուրքիա կանչած եւ մարմնավաճառության դրդած հանցավոր խմբավորման 13 անդամների։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Անկարայի ոստիկանության կողմից բացահայտված խմբավորման անդամները Facebook-ում փնտրել են ռուս եւ ուկրաինացի գեղեցիկ աղջիկների եւ կանանց ու նրանց դայակի եւ ուսուցչի բարձր վարձատրվող աշխատանք խոստացել։ Սակայն աղջիկներին Թուրքիա բերելուց հետո ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ։

Ոստիկանության կողմից 17 շրջաններում իրականացված համաժամանկյա գործողությունների ժամանակ ձերբակալվել է հանցավոր խմբավորման 13 անդամ եւ ռուս եւ ուկրաինացի 12 աղջիկ։  Խաբված աղջիկները փաստաթղթային ձեւակերպումներից հետո կարտաքսվեն Թուրքիայից։

 

NEWS.am

 

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply