Արցախում այս տարի ծնվել է 1.852 երեխա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 23, 2009 14:53

baby-gownԱրցախում այս տարվա հունվարօգոստոսին ծնվել է 1 852 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 283-ով:

ԼՂՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակից Արևիկ Սահակյանն «Արմենպրես»-ին ասել է ,որ ծնունդների թիվն ավելացել է Արցախի բոլոր շրջաններում. գերակշռում են տղա երեխաները` 51.2 տոկոս:

1000 մարդու հաշվարկով ամենաշատ ծնունդների թիվը գրանցվել է Արցախի վերաբնակեցված Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում: Սահակյանի տեղեկացմամբ՝ Արցախում 2008 և 2009թթի նշված ամիսներին մայրական մահացության դեպքեր չեն գրանցվել:

Դիտվել է 1549 անգամ:
Print Friendly

Leave a Reply