Առնանդամի դաջվածքը հանգեցրել է պրիապիզմի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2012 15:00

Իրանցի տղամարդն առնանդամի վրա  դաջվածքից հետո հայտնվել է մշտական էրեկցիայի վիճակում, որը հայտնի է պրիապիզմ անվամբ: Ի դեպ,  բժշկության համաշխարհային պատմության մեջ մինչ օրս նման դեպք չկա նկարագրված:

21-ամյա իրանցին դիմել է դաջվածքի սրահ, որպեսզի ինտիմ մասում պարսկերենով «հաջողություն քեզ քո արկածներում»  մակագրությունը դաջեն ու իր սիրած աղջկա անվան սկզբնատառը: Ձեռքի ասեղով դաջվածքի ժամանակ տղամարդու մոտ արյունահոսություն  սկսվեց, քանի որ ասեղն առնանդամի խորը հյուսվածքի մեջ էր մտել: 8 օրից ցավն անցավ, սակայն մշտական «կիսգրգռված» վիճակը մնաց: Բժիշկները երիտասարդին հետազոտելով, պրիապիզմի բոլոր պատճառները բացառեցին ու եզրակացրին, որ ասեղի խորը ներթափանցումով է այդ վիճակը պայմանավորված: Վերջնական ախտորոշումը հնչում է իբրև ոչ իշեմիկ պրիապիզմ: Դա նշանակում է,  որ արյան շրջանառությունն առնանդամում պահպանվում է, սակայն արյան  ներհոսքը արտամղվող քանակը գերազանցում է, ինչը և հանդիսանում է այդ վիճակի պատճառը: Երիտասարդը հետազոտման ժամանակ 3 ամիս էրեկցիայի մեջ էր: Նրան վիրահատություն են կատարել վիճակը բարելավելու համար, ինչն այնքան էլ արդյունավետ չի եղել: Կրկնակի միջամտությունից իրանցին հրաժարվել է, պատճառաբանելով, որ ինքը դրանից ցավի զգացում չունի ու կարող է սեռական հարաբերություն ունենալ ու հավելել է, որ այնուամենայնիվ, չի զղջում դաջվածքի համար:

 

 

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply