Մեգան Ֆոքսը կպայքարի Լինդսի Լոհանի հետ Էլիզաբեթ Թեյլորի դերի համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 17, 2012 14:26
Մեգան Ֆոքսին առաջակել են Էլիզաբեթ Թեյլորի դերը հեռուստատեսային «Էլիզաբեթն ու Ռիչարդը. սիրո պատմություն » (“Elizabeth & Richard: A Love Story”) ֆիլմում, հաղորդում է E! Online-ը:
Ֆոքսը մեծ ճանաչում ստացավ շնորհիվ Մայքլ Բեյի «Տրանսֆորմերներ» երկսերիանոց ֆիլմում խաղացած դերի: Դերասանուհին խաղացել է նաև «Ջենիֆերի մարմինը», «Ջոն Հեկս» և «Բարեկամները երեխաների հետ»ֆիլմերում:
«Էլիզաբեթն ու Ռիչարդը»-ի պրոդյուսերի խոսքով , այժմ Ֆոքսի հետ բանակցություններ են ընթանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեյլորի դերի հավակնորդ է Լինդսի Լոհանը: Պրոդյուսերն ասում է, որ իրենք չեն բացառում այլ դերասանուհիների հետ ևս համագործակցությունը:
«Էլիզաբեթն ու Ռիչարդը. սիրո պատմություն » ֆիլմի գլխավոր դերակատարը կընտրվի մոտ ժամանակները, քանի որ ֆիլմը պետք է սկսի նկարահանվել 2012թ. գարնանը:
Կինոնկարում առաջին հերթին խոսքը կգնա Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարտոնի հարաբերությունների մասին: Թեյլորն ու Բարտոնը երկու անգամ ամուսնացել են, և մի քանի անգամ միասին նկարահանվել ֆիլմերում: Մասնավորապես, նրանք խաղացել են «Կլեոպատրա»,«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» և «Անսանձի սանձահարումը» ֆիլմերում:






Facebook
Tweet This
Email This Post
