Օբաման կոչ է անում Իսրայելին և Պաղեստինին ամենակարճ ժամանակում հասնել խաղաղության
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 23, 2009 14:14
«Անկախ բոլոր խոչընդոտներից` պետք է գործի անցնել և չխոսել բանակցությունները վերսկսելու արգելքների մասին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը:
Օբաման մեղադրել է երկու ղեկավարներին բանակցային գործընթացում առաջընթաց չարձանագրելու համար և կոչ արել` խաղաղության հասնել ամենակարճ ժամանակահատվածում:
ԱՄՆ-ի նախագահը հորդորել է Իսրայելին հեշտացնել Պաղեստինի Արևմտյան ափում արաբների տեղաշարժը և վերանայել այդ տարածքում հրեաների վերաբնակեցման քաղաքականությունը:
Մահմուդ Աբասը Նեթանյահուի և Օբամայի հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թել Ավիվը պարտավոր է հարգել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես` «Ճանապարհային քարտեզը», կասեցնել Արևմտյան ափում և արևելյան Երուսաղեմում հրեաների վերաբնակեցումը:






Facebook
Tweet This
Email This Post
