22 տարվա բանտային կալանքից հետո ազատ Է արձակվել իտալական ահաբեկչության 70-ամյա գաղափարախոսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2012 13:42

22 տարվա բանտային կալանքից հետո ազատ Է արձակվել իտալական ահաբեկչության 70-ամյա գաղափարախոսը՝ Անդրիանո Սոֆրին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

1960-ական թվականների վերջից մինչեւ 70-ականների կեսերը Սոֆրին գլխավորում Էր «Պայքարը շարունակվում Է» ձախ արմատական խմբավորումը: 1980-ական թվականներին նա թողեց քաղաքականությունը եւ սկսեց ակտիվորեն հանդես գալ մամուլում որպես հրապարակախոս, գրող ու պատմաբան: 1997 թվականի հունվարին Սոֆրիին մեղադրանք առաջադրվեց այն բանում, որ նա 1972 թվականի մայիսին պատվիրել Է Միլանի ոստիկանության կոմիսար Լուիջի Կալաբրեզեի սպանությունը, որը հայտնի Էր կալանավորների նկատմամբ իր դաժան վերաբերմունքով: Դատարանը ահաբեկչության տեսաբանին դատապարտեց 22 տարվա ազատազրկման:

Անդրիանո Սոֆրին, որը երբեք չընդունեց իր մեղքը, պատժաժամկետի մեծ մասg անցկացրել Է բանտերում, բացառությամբ վերջին մի քանի տարիների, երբ նա առողջական վիճակի պատճառով տնային կալանքի մեջ Էր: Այն բանից հետո, երբ Սոֆրին Տոսկանայի մարզից չմեկնելու ստորագրություն տվեց, նրան թույլատրեցին դասավանդել Պիզա քաղաքի տարրական դպրոցում:

70-ամյա Սոֆրին իր ապագա պլանների մասին ոչինչ չի պատմում, բայց օրերս նրան լրագրողները նկատել են Ջիլիո հայտնի կղզում, որի ափերի մոտ խորտակվեց «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը:

 

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply