Մեծահարուստ բրիտանացիներին առաջարկել են փող «դնել» Եղիսաբեթ II-ի համար զբոսանավ կառուցելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2012 13:24

Եղիսաբեթ  II –ի`  գահին բարձրանալու 60-ամյակի կապակցությամբ մտադիր են նրան 60 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 90 մլն դոլար) արժողությամբ  առագաստանավ նվիրել: Նախաձեռնությունը Բրիտանիայի կրթության նախարար Մայքլ Հոուվինն է: Նա նամակ է ուղարկել փոխվարչապետ Նիկ Կլեգտին ու նախարարների գրասենյակի մյուս անդամներին: Մայքլ Հոուվինն իր առաջարկը բացատրում է նրանով, որ 2012-ի  լոնդոնյան Օլիմպիադան չպետք է խամրեցնի թագուհու «ադամանդե հոբելյանը»:

Նախաձեռնությունն իրականացնելու համար, նրա կարծիքով,  Միացյալ թագավորությունում բնակվող մեծահարուստները փող կտան: Նախկին թագավորական «Բրիտանիա» զբոսանավը, որը ջուրն էր իջեցվել 1953-ին, 1997-ին դուրս է գրվել ու դարձել Ազգային նավատորմի թանգարանի ցուցանմուշ: Էդինբուրգում խարիսխ գցած նավը  տեսնելու համար տարեկան 250  հազար մարդ է գալիս: Դրանով թագավորական ընտանիքի ներկայացուցիչներն ավելի քան 700 օտարերկրյա այցելություններ են կատարել:

 

 

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply