Wikipedia-ն չորեքշաբթի չի աշխատի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2012 13:22

Անգլալեզու    Wikipedia-ն վաղն  ամբողջ օրը արգելափակված կլինի: Այդ մասին   իր Twitter-ում գրում է հայտնի համացանց հանրագիտարանի   հիմնադիր Ջիմմի Ուելսը : Կայքը կփակվի որպես բողոքի նշան  ԱՄՆ-ում  ընդունվող  ինտերնետային ծովահենության դեմ պայքարի օրենքին, հաղորդում է  Daily Mail-ը:

«Խորհուրդ եմ տալիս դպրոցականներին դասերը նախօրոք կատարել , քանի որ չորեքշաբթի նրանց այդքան սիրելի Wikipedia -ն չի աշխատի», – գրել է հիմնադիր Ջիմմի Ուելսը իր միկրոբլոգում: Խոշորագույն օնլայն հանրագիտարանը մեկ օրով փակելու որոշումը  պաշտպանել են  կայքի   1800-ից ավելի օգտատերեր:  Այդ թեմայով բանավեճերը  հանրագիտարանի ֆորումում ընթանում են ավելի քան մեկ ամիս:

Wikipedia-ի հիմնադիրն ու խմբագիրները ընդվզում են ԱՄՆ-ում ընդունվող նոր հակաավազակային  օրենքի նախագծի դեմ, որը կոչվում է  Stop Online Piracy Act (SOPA):

Խստացված օրենքներով  այդ փաթեթը կոչված  է պայքարել համացանցում  տարածված անօրինական  բովանդակության դեմ: Օրենքի քննադատներն  ասում են, որ ներկա տեսքով այն շատ խիստ է և կարող է համացանցի   գրաքննիչների ձեռքին վտանգավոր  զենք   դառնալ:

Wikipedia-ի հեղինակներից բացի ,  SOPA-ի դեմ պայքարը սատարում  են աշխարհի խոշորագույն  ցանցային ընկերություններ  Google, Yahoo և Facebook:  Նրանք կարծում են, որ եթե օրենքն ընդունվի, ապա Համացանցում ազատ խոսքին վերջ կդրվի: Ինչպես հայտարարել է  Ջիմմի Ուելսը, եթե ԱՄՆ-ի կոնգրեսն  ընդունի հակածովահենային փաթեթը, ապա իր ձեռքը կբարձրանա և սերվերից կանջատի օնլայն հանրագիտարանը ամբողջ աշխարհում, ինչի պատճառով,  ամենայն հավանականությամբ,  տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ բողոքի ալիք կբարձրացնեն :

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նմանատիպ օրենքի նախագծի ընդունման  պատճառով  Եվրոպայում  իր գոյությունն  ընդհատել էր իտալական Wikipedia:  Ջիմի  Ուելսի հետ  իրենց  համերաշխությունը  հայտնել են նաև շատ բլոգերներ`փակելով իրենց կայքերը այնքան ժամանակ, մինչև «SOPA-ն պատմություն կդառնա»: Ի դեպ , ԱՄՆ-ի իշխանությունները  իրենք էլ են ընդունում , որ օրինագիծը  պետք է  մշակվի,  և հիմա ակտիվ քննարկում են ինչպես այն մեղմացնել:

Դիտվել է 1579 անգամ:
Print Friendly

Leave a Reply