Հարավային Սուդանի հատուկ ծառայությունները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2012 13:20

Հարավային Սուդանում ձերբակալել են սուդանական Park Air ավիաընկերությանը պատկանող ԱՆ-32 օդանավի անձնակազմին, որում կա Հայաստանի քաղաքացի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», օդանավը կատարում էր Խարտում-Սարջաս-Էլ-Ֆելուջա-Էլ-Օբեյդ-Խարտում չվերթը:

Բեռնման աշխատանքներն սկսելուց անմիջապես հետո, օդանավի անձնակազմը ձերբակալվել է տեղի հատուկ ծառայությունների կողմից եւ տեղափոխվել օդանավակայանից 3 կմ հեռավորության վրա գտնվող զինվորական ճամբար, որտեղ էլ գտնվում են մինչեւ այժմ:

Նշենք, որ օդանավի անձնակազմում, Հայաստանի քաղաքացուց բացի կան նաեւ Ուկրաինայի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ու Սուդանի քաղաքացիներ:

Ձերբակալման պաշտոնական բացատրություններ չի տրվել:

Հայաստանի քաղաքացու անունն ու այլ տվյալներն այս պահին անհայտ են:

News.am

 

 

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply