Մելքումյանը և Կուրսովան` առաջատարներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 17, 2012 13:30

Ավարտվեցին  շախմատի Հայաստանի  տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին կեսերը:

Տղամարդկանց մրցաշարի 6-րդ տուրում գրանցվեց միայն երկու ոչ-ոքի: Պարտիաները հաղթանակով ավարտեց  Զավեն Անդրիասյանը, ով մրցում էր Լևոն Բաբուջյանի հետ: Կարեն Գրիգորյանը և Ռոբերտ Հավհաննիսյանը հաղթեցին Հրայր Սիմոնյանին ու Արտաշես Մինասյանին:

Առաջին շրջանի առաջատարն է Հրանտ Մելքումյանը` 4 միավոր: 3,5-ական միավորով  2-րդ և 3-րդ տեղերն են բաժանում Ռոբերտ Հովհաննիսյանն ու Զավեն Անդրիասյանը:

Կանանց պայքարում գրանցվեց միայն մեկ ոչ-ոքի: Խաղաղ դաշն կնքեցին Նարինե Գասպարյանը և Շուշաննա Սարգսյանը: Աննա Հայրապետյանը առավելության հասավ Լիա Մարտիրոսյանի, Եվգենիա Դուլխանովան` Հասմիկ Ղամբարյանի նկատմամբ: Բոլոր տուրերում հաղթանակ տարած Մարիա Կուսովան հաղթեց նաև  Անահիտ Կարապետյանին: Մարիա Գևորգյանն առավելության հասավ  Լիանա Աղաբեկյանի նկատմամբ:

5 միավորով աղյուսակը գլխավորում է Կուրսովան:

Դիտվել է 640 անգամ:
Print Friendly

Leave a Reply