Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության պետը «սարքո՞ւմ է » ՆԳՆ պետի գլխին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 17, 2012 13:18

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի կարծիքով, ոստիկանների վերաբերյալ տեսահոլովակները տարածել է Ազգային անվտանգության ծառայությունը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

«ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովի կարծիքով, տեսահոլովակների տարածել են իր իշխանական հակառակորդները: Նա հատկապես կասկածում է Ազգային անվտանգության նախարար Էլդար Մամուդովին, քանի որ վերջինս ներքաղաքական դաշտում դիտարկվում է որպես ՆԳՆ ղեկավարի գլխավոր հակառակորդ»,-գրում է «Ազադլըգ»-ը:

Ուսուբով-Մահմուդով հակասությունները առկա էին դեռ այն ժամանակահատվածում, երբ Էլդար Մահմուդովը աշխատում էր Ներքին գործերի նախարարությունում, իսկ երբ Մահմուդովը զբաղեցրեց Ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնը, այդ հակասությունները ավելի խորացան:

Հիշեցնենք, որ վերջերս ինտերնետում տարածվել էր տեսահոլովակ, որտեղ ոստիկանները կաշառք են վերցնում: Դա մեծ արձագանք էր գտել Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Այդ դեպքի հետ կապված հարուցվել է քրեական գործ:

 

News.am

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply