Արոնյանը պարտվեց Կառլսենին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 17, 2012 13:07
ՀոլանդիայիՎեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում երրորդ տուրի գլխավոր հանդիպումում մրցեցին Լևոն Արոյանը և Մագնուս Կառլսենը: Մեր մարզիկը խաղում էր սև ֆիգուրներով և ի վերջո պարտվեց: Կարյակինն ու Ռաջաբովը առավելության հասան Գիրիի ու Նավարայի նկատմամբ:
Խաղաղ ելք ունեցան Գելֆանդ-Տոպալով, Կամսկի-Իվանչուկ, Նակամուրա-Կարուանա և վան Վելի-Հաշիմով պարտիաները:
Կառլսենը 2,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Արոնյանը, Կարուանան և Ռաջաբովն ունեն երկուական միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
