Երեւանի 10 խաչմերուկում մեկ օրում արձնագրվել է 300 խախտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2012 16:15

Երեւանի տասը խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող սարքերը երեկ` օրվա վերջում, արձանագրել են վարորդների կողմից թույլ տրված ավելի քան 300 խախտում:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է “Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ, արձանագրված խախտումները հիմնականում վերաբերում են արագության գերազանցմանը:

“Աքիլլեսի” ղեկավարն արձանագրված խախտումներից առանձնացրել է երկուսը, երբ Արշակունյաց պողոտայում արագաչափ սարքերը գրանցել են 180 եւ 171 կիլոմետր ժամ արագությամբ ընթացող մեքենաներ: Էդուրադ Հովհաննիսյանի կարծիքով, տեսախցիկների տեղադրումից հետո էականորեն կնվազեն արագության գերազանցումները, նաեւ՝ բոլոր տեսակի խախտումները: Բացի դրանից, տեսախցիկների արձանագրած խախտումները շուտով կբերեն Ճանապարհային երթեւեկության մասին օրենքի փոփոխության: Այդ օրենքն, ըստ Հովհաննիսյանի, դեռեւս չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

“Տեսախցիկներով խախտումներ արձանագրելը մեզ նյութ կտա թե՛ երթեւեկության կանոնների, թե՛ վարչական օրենսգրքի եւ թե՛ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի փոփոխությունների համար: Խախտումների արձանագրման առաջին փուլում  անաչառության առումով ամենակարեւորն այն է, որ դրանց հետեւում են ոչ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ։ Երրորդ փուլից նոր սկսում են աշխատել Ճանապարհային ոստիկանները”,- ասաց Էդուարդ Հովհանիսյանը։

yerkirmedia.am

 

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply