Այրվել են 1 հա եղեգնուտ,սննդի սպասարկման կետի առաստաղը և գույքը,մեկ հարկանի տուն ու չգործող խանութի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հունվարի 17, 2012 12:49

Հունվարի 16-ին` ժամը 16.54-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի գերեզմանատան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.14-ին, մարել`17.54-ին:

Այրվել է 1 հա եղեգնուտ:

 

Հունվարի 16-ին` ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այգավան գյուղի Մեսրոպ Միրզոյան փողոցի թիվ 6 տան հարակից տարածքում:

Կանչի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.22-ին, մարվել` 21.45-ին:

Այրվել են «Ժորա Մելքոնյան» ՍՊԸ-ին պատկանող սննդի սպասարկման կետի առաստաղը  և գույքը:

 

Հունվարի 16-ին` ժամը 21.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Զորական գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր  է մեկնել երկու մարտական հաշվարկ, ապա նաև` երրորդ մարտական հաշվարկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.40-ին, մարվել` 03.20-ին:

Ամբողջությամբ այրվել է Զ.Ստեփանյանին պատկանող մեկ հարկանի տունը (80 քմ) ՝ գույքով:

 

Հունվարի 17-ին` ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում այրվում է կիսաքանդ տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.31-ին, մարվել՝ 04.37-ին:

Այրվել է Վ.Հարությունյանին պատկանող չգործող խանութի տանիքը՝ 70 քմ մակերեսով:

 

 

 

Դիտվել է 869 անգամ:

Leave a Reply