68-ամյա տղամարդը հայտնաբերվել է անօգնական վիճակում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 17, 2012 12:44
Հունվարի 16-ին` ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի թիվ 33ա շենքի 27-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Տանն անօգնական վիճակում հայտնաբերվել է 1944 թվականին ծնված Ռ.Սահակյանը և հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
