Այրվել են խոտածածկ տարածքներ և խաղողի այգի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2012 12:33

Հունվարի 16-ին` ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու  մարզում`Ստեփանավան քաղաքի Վիրահայոց խճուղուն հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել` 19.05-ին :

Այրվել է 4 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 1 հասցեում` լիմոնադի գործարանի տարածքում`1000քմ, Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի թիվ 294 տան հարակից տարածքում`1500քմ, Երևանյան լճի հարակից տարածքում`2200քմ, Շիրակի փողոցում՝ «Հայ-Բելոռուսական» խանութի հարակից տարածքում`2000քմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարակից «Գոմերաձոր» հանդամասում`5հա, Օձուն» հանգստյան տան հարակից տարածքում`3,5հա, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում`1500 քմ:

 

 

 

Հունվարի 16-ին` ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մար­զի Մեծամոր գյուղում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.57-ին, մարվել`16.25-ին:

Այրվել է 1 հա խաղողի այգի:

 

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply