Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 17, 2012 12:29
Հունվարի 16-ին` ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի գազալցակայանի հարակից անտառում:
Պարզվել է, որ այրվում է անտառածածկ տարածք, տրանսպորտային միջոցների, անձնակազմի մոտեցման ուղիներն դժվարանանցանելի են և վտանգավոր:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնեսություն» Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցները և Փամբակ գյուղի բնակիչները:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:






Facebook
Tweet This
Email This Post
