Հերթական այրվող գազի հաշվիչը Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2012 12:24

Հունվարի 16-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տերյան 56 հասցեում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել է  <<1-04>> ծառայությունը: Հրդեհը մարվել է ժամը 21.32-ին: Պարզվել է, որ 10-րդ հարկում տեղի է ունեցել գազի խողովակից արտահոսք` բռնկումով. այրվել է երկու գազի հաշվիչ ( տեղադրված <<Հայռուսգազարդ>> ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի կողմից )


 

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply