«ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող գծային ցանցից հենասյուներ են գողացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | հունվարի 17, 2012 12:02
Հունվարի 16-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Կուրթան գյուղի երկու բնակչի տան բակում հայտնաբերել են փայտե հենասյուներ:
Պարզվել է, որ նրանք հենասյուները գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ պատկանող Կուրթան գյուղի գծային ցանցից:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 721 անգամ:

Leave a Reply