Պատրաստել է թմրամիջոց և հյուրասիրել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | հունվարի 17, 2012 11:56
Հունվարի 16-ին, ժամը 20:35-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 45-ամյա մի բնակչի:Նա հայտնել է, որ հունվարի 16-ին թմրամիջոց է պատրաստել, որի մի մասը ներարկման միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը հյուրասիրել է ընկերոջը:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 788 անգամ:





Facebook
Tweet This