Ապօրինի ծառահատում «Դիլիջան» ազգային պարկից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հունվարի 17, 2012 11:45
Հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահն ու հայտնել, որ հունվարի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծինի անտառամասից ուռենի են հատել:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ապօրինի ծառահատումը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել Թեղուտ գյուղի 54-ամյա մի բնակչի, որը  խոստովանել է կատարածն ու ներկայացրել հանցագործության գործիք բենզասղոցը:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 816 անգամ:

Leave a Reply