Ընդունելություն Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | January 17, 2012 11:40


Հունվարի 17-ին Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների պատվին:

Միջոցառմանը ներկա էին Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների և խորհրդականների պալատների պատգամավորներ՝ նախկին արտգործնախարար, ներկայումս Ճապոնիայի իշխող ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տակեակի Մացումոտոյի գլխավորությամբ, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Ճապոնիայի ներկայացուցիչ Տոյոհիսա Կոզուկին:

Ի թիվս հայ-ճապոնական հարաբերությունների խորացման և բազմազանեցման նպատակով երկու երկրների գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների հետագա քայլերի, քննարկվեց նաև Ճապոնիայի խորհրդարանում Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի կազմի հաստատման, նոր անդամներով համալրման հարցը: Կողմերը շեշտեցին, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է համադրել բոլոր քաղաքական ուժերի ջանքերը: Տակեակի Մացումոտոն նշեց, որ ամեն ջանք կգործադրի Ճապոնիայի օրենսդիր մարմնում Հայաստանի, հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված ծրագրերն առաջ տանելու համար:

 

 

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply