Ուխտագնացություն Չինսուրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2012 11:34

Սուրբ Հովհաննեսի մասունքը պահվում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում և տարին մեկ անգամ տարվում է համանուն եկեղեցի:

Օրվա պատարագիչն էր հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը: Հընթացս պատարագի Հայր Խորենը Սուրբ Հովհաննես Մկրտչի Ոսկե Աջով օրհնեց ուխտավորներին, ապա իր քարոզում անդրադարձավ Սրբի կարևոր և նշանակալի դերին, որ նա ունի Ընդհանրական եկեղեցու համար:

Ուխտավորներն իրենց խոնարհումը բերեցին սրբազան մասունքին` առ Աստված աղոթելով և հայցելով Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը:

Արցախի վերջին մելիք Ֆրիդոն Բեգլարը (1795 մայիսի 1-սեպտեմբերի 22 1884) թաղված է եկեղեցու զանգակատան հովանու ներքո:

Թեև երբեմնի հայաշատ Չինսուրայում այսօր ոչ մի հայ չի ապրում, այդուհանդերձ եկեղեցին գտնվում է բարվոք վիճակում: Եկեղեցու ամենօրյա պահպանությունը և խնամքը հոգում է Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչությունը:

 

 

Դիտվել է 1805 անգամ:
Print Friendly

Leave a Reply