Նոր նշանակում

Պաշտոնական, Օրվա լուր | | January 17, 2012 11:24

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

 

Կրթություն
1998 – 2002 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
2002 – 2004 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2006 թ-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրա, իրավաբանական գիտությունների թեկնածու
2007 թ-ին Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս Համալսարան, ԱՄՆ, Նախարարության ուսուցման ծրագիր

Ատենախոսության թեմա
«Սովորույթը Ժամանակակից միջազգային իրավունքում»

Մասնագիտական փորձ
2003 թ-ին Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, մասնակից
2004 թ-ին Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, թիմի ավագ
2005 և 2008 Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, մարզիչ
2006 թ-ից ԵՊՀ, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն, ասիստենտ
2008 թ-ի հունվարի 10-ից 2008 թ-ի մարտի 15-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, դիտորդական առաքելություն, Նախագահական ընտրություններ 2008, ավագ իրավաբան վերլուծաբանի օգնական
2006 – 2007 թթ. Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոն, իրավաբան փորձագետ
2005 – 2006 թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Իրավաբանական վարչություն, իրավաբան
2003 – 2004 թթ. Եվրոպական Դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոն, իրավախորհրդատու

Անդամությունը մասնագիտական միավորումներում
ՀՀ իրավաբանների միություն
Միջազգային իրավունքի Հայաստանյան Ընկերակցություն

Լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Համակարգչային հմտություններ
MS Office package (Word, Excel, Access).

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply