«Կոստա Կոնկորդիայի» վթարման տեղում հնարավոր է էկոլոգիական աղետ առաջանա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 17, 2012 10:58
Իտալիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Կորրադո Կլինին հայտնել է, որ «Կոստա Կոնկորդիայից» անհայտ ծագման հեղուկ է արտահոսում: Դեռևս պարզ չէ, թե այն ինչ է իրենից ներկայացնում: Էկոլոգիական աղետից խուսափելու համար նախարարն առաջարկել է արտակարգ դրություն հայտարարել: Երեկ արդեն նավ են տարել հեղուկը հավաքող սարքավորում, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով նավը հնարավոր չէ կայուն վիճակի բերել: Երեկ հատուկ պատնեշներ են տեղադրել, որոնց միջոցով պետք է հեղուկի տարածումը ծով կասեցվի:
Տեղեկության համաձայն, նավում 2 և կես հազար տ վառելիք կա: Շարունակվում են անհետ կորածների որոնումները:
Հիշեցնենք, որ վթարի պահին նավում 4200 մարդ կար , որոնց մեծամասնությունը փրկվել է, 40-60 մարդ է տուժել, նրանցից մի քանիսը լուրջ վիրավորվել են, 17 մարդու ճակատագրի մասին մինչ այժմ տեղեկություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
