Բարբարոսներն այրել են ԱՄՆ-ի ամենահին նոճին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 17, 2012 8:53

Երկուշաբթի ԱՄՆ-ում այրվեց այդ երկրում ամենամեծ և ամենահին «Սենատոր» նոճին:

Ծառը, որը  3500 տարեկան էր, մտածված հրդեհի  զոհ դարձավ Ֆլորիդա նահանգի Սեմինոլ  շրջանի  Մեծ Ծառերի Պուրակում: «Բարբարոսները կրակ էին վառել դարավոր ծառի  արմատների մոտ, – հաղորդեց տեղական իշխանության ներկայացուցիչ Միկ Մարտինը: – Նոճիի տակ աղբից և ծառերի ճյուղերից խարույկ էին վառել»:

Օրենքով պահպանվող ծառի այրման փաստով, որը համարվում էր մոլորակի հնագույն բուսականության կենդանի մասունք, հարուցված է քրեական գործ: Անհայտ հանցագործների նկատմամբ հետախուզում է հայտարարված, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

Նոճին, որը Երկրի տասը հնագույն ծառերից մեկն էր, հասել էր 50-մետր բարձրության: Նա կոչվում էր Ֆլորիդայից Օվերստրիտ սենատորի անունով, ով  XX դարի  20-ական թվականներին  նահանգին էր նվիրել այդ ծառը և մեծ հողատարածք պուրակ կառուցելու համար:

 

 

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply