Վլադիմիր Գասպարյանի հրահանգով տուգանվել է իր իսկ վարորդը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 16, 2012 23:00
HayNews.am-ի թղթակիցն այսօր նկատել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեքենային փակցվել է ԱՊՊԱ կտրոնը:
Նկատենք, որ մինչ այդ նրա մեքենային չկար կտրոն, եւ այդ մասին լրագրողները բարձրաձայնեցին հունվարի 12-ին` նրա հետ ճեպազրույցում: Այս առնչությամբ ոստիկանության լրատվության պետ Աշոտ Ահարոնյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե Ոստիկանապետն անմիջապես արձագանքել է այդ հարցին եւ նրա վարորդի՝ Գագիկ Զոհրաբյանի նկատմամբ Ճանապարհային ոստիկանությունը վարչական իրավախախտում է արձանագրել: Ահարոնյանի վստահեցմամբ, մինչ այդ ոստիկանապետը չէր նկատել, որ իր մեքենայի դիմապակուն փակցված չէ ԱՊՊԱ կտրոնը: Ի դեպ, լրագրողները նկատել էին, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեքենայի դիմապակուն եւս փակցված չէր ԱՊՊԱ կտրոնը:
Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply