Իրանում ձերբակալվել են միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ մեղադրվող մի քանի հոգի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2012 22:06

Իրանում ձերբակալվել են  վերջերս 32-ամյա միջուկային –գիտնական Մոստաֆա Ահմադի Ռոշանի սպանության մեջ մեղադրվող մի քանի հոգի: Այդ մասին հայտնեց իրանական մեջլիսի  (Ազգային ժողովի) նախագահ Ալի Լարիջանին:

Լարիջանին ընդգծեց, որ Նատազ միջուկային կենտրոնի աշխատակցի սպանությանը պետք է պատասխան տրվի, հաղորդել է ИТАР ТАСС-ը: Իրանական մեջլիսի նախագահի խոսքով, պատասխանը ոչ մի ընդհանուր կապ չի ունենա  ահաբեկչության հետ.  «Մենք վճռական դեմ ենք արտահայտվում այդ երևույթին»:

Մոստաֆա Ահմադի Ռոշանը զոհվեց 2012թ.  հունվարի 11-ին Թեհրանի արևելքում: Երկու անծանոթ մոտոցիկլիստներ  ավտոմեքենայի մեջ պայթուցիկ սարք նետեցին: Այլ  տվյալների համաձայն,  ռումբը մագնիսով տեղադրված էր ավտոմեքենայի դռանը:

Վերջին երկու տարում Թեհրանում նմանատիպ մի քանի ահաբեկչություն կատարվեց, որոնց զոհ դարձան միջուկային հետազոտություններով զբաղվող երեք գիտնական:

 

 

 

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply