Թուրքիայում ռազմական օդանավ է ընկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2012 21:55

Թուրքիայի Իզմիրի նահանգում զինված ուժերին պատկանող T-37C ռազմական օդանավը ուսումնական թռիչքի ընթացքում կորցրել է կապը հրամանատարության հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ կորած օդանավի եւ անձնակազմի մասին դեռեւս տեղեկություններ չկան։  Արդեն սկսվել են փրկարարա-որոնողական աշխատանքները Իզմիրի Ալիաղա ծոցում, որտեղ որ հավանական է, որ ընկած կլինի ռազմական օդանավը։

 

 

NEWS.am

 

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply