Շարունակվող սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով, փակ է միայն Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2012 19:56

Հունվարի 16-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Օրվա ընթացքում իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում, Արթիկ-Մանթաշ ճանապարհահատվածի դժվարանցանելիությունը վերացել է:

Ուշադրություն. Շարունակվող սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով, փակ է միայն Սելիմի լեռնանցքը:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply