Հակերները կոտրել են իսրայելական ֆոնդային բորսան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 16, 2012 17:37

«Սարսափ»  (Nightmare) խմբավորման հակերները  կաթվածահար են  արել Թել-Ավիվյան ֆոնդային բորսայի աշխատանքը, ինչպես նաև կոտրել են իսրայելական   El-Al ավիաընկերության կայքը: Հանցագործները ծայրահեղ իսլամիստներ են և գործում են Սաուդյան Արաբիայում, հաղորդում է   CNN-ը:

Երկուշաբթի Ցուլ Օմար (Ox Omar)մականունով հակերը իսրայելական   Jerusalem Post թերթին նամակ է ուղղարկել , որում գրել է , որ այսօր թել-ավիվյան ֆոնդային բորսան և El-Al ավիաընկերության կայքը շարքից դուրս կգան: Բորսայի ներկայացուցիչի խոսքով , հակերներին իրոք հաջողվել է կաթվածահար անել տրեյդերների աշխատանքը , բայց միայն որոշ ժամանակ: Կոտրելուց քիչ անց վաճառքը վերսկսվել է : Նմանատիպ հաղորդագրություն հրապարակել են նաև El-Al ընկերության աշխատակիցները:

Իսրայելական տարբեր հաստատությունների վրա կիբերհարձակումները  հունվարի սկզբից չեն դադարում: Երկու շաբաթ առաջ Սաուդյան  Արաբիայից հաքերները համացանցում տեղադրել էին  հազարավոր իսրայելցիների անձնական տվյալները  և նրանց կրեդիտ քարտերի համարները: Դրանից հետո Իսրայելի բանկը արգելափակեց մոտ 15000 հաշիվ, որպեսզի հանցագործները չկարողանան ներթափանցել այնտեղ:

Հակերները բացահայտ հայտարարում են , որ ներկայացնում են «բարկացած մահմեդականների» Սաուդյան  Արաբիայից և պատրաստ են Իսրայելի հետ «սրբազան պատերազմ» մղել տարբեր  ասպարեզներում, այդ թվում էլեկտրոնային: Երկուշաբթի  հակերների գործողությունները  պաշտպանեցին ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչները:

 

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply