Դավիթ Նալբանդյանը` երկրորդ փուլում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 16, 2012 16:40
Մելբուռնում մեկնարկեց թենիսի «Մեծ սաղավարտի» խաղարկության անդրանիկ մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը: Այն վստահ սկսեց արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: 30-ամյա թենիսիստի առաջին մրցակիցը Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յարկկո Նիեմինենն էր: Վերջինս վնասվածքի պատճառով երկրորդ խաղափուլում թողեց կորտը: Նալբանդյանը հաջորդ հանդիպումը կանցկացնի ամերիկացի Ջոն Իսների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
