22-ամյա երիտասարդն կիսակառույցի մոտ փոսն է ընկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2012 16:48

Հունվարի 15-ին`ժամը 19.45-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 8 հասցեում («Արենա» բոուլինգ-ակումբի ետնամասում` կիսակառույցի ներսում) փոսն է ընկել մի քաղաքացի, որին դուրս հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները  փոսից դուրս են բերել 1990 թվականին ծնված Մնացական Ստեփանյանին և հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

 

Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply