«Կոստա Կոնկորդիա»-ի խորտակումը տիրոջ վրա 1,5միլիարդ եվրո կնստի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 16, 2012 16:26
«Կոստա Կոնկորդիա» զբոսանավի խորտակումը ընկերության տիրոջ վրա կնստի 1,5 միլիարդ եվրո, այդ մասին այսօր հաղորդել է իտալական Tgcom24 հեռուստաալիքը:
Գումարի մեջ մտնում է նավի գինը (մոտ 500 միլիոն եվրո) և գումարներ, որոնք Costa Crociere ընկերությունը պետք է վճարի ուղևորներին որպես փոխհատուցում (մոտ մեկ միլիարդ եվրո): Հաղորդում են, որ փոխհատուցում այս կամ այն չափով կստանան նավի բոլոր ուղևորները:
1,5 միլիարդ գումարը չի նախատեսում լրացուցիչ ծախսեր, որոնք Costa Crociere -ը կարող է անել, եթե ուղևորներից մեկը դատարանի միջոցով հասնի լրացուցիչ փոխհատուցման:
Բացի այդ, ինչպես հաղորդում է BBC News-ը, 85 -ից 95 միլիոն դոլար նավաբեկման պատճառով կարող է կորցնել Carnival Corporations -ը`զբոսանավերի աշխարհի խոշորագույն օպերատորը, որին 2000 թվից պատկանում է Costa Crociere -ը:
Վթարից հետո Carnival -ի բաժնետոմսերը 30 տոկոսով ընկան:
Bloomberg-ի տեղեկության համաձայն, ապահովագրական ընկերությունների համար, այդ թվում իտալական Generali SpA, բրիտանական RSA Insurance Group և իռլանդական XL Group, «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի խորտակումը կարժենա 405 միլիոն եվրո` այնքան , որքան նավի տերը ապահովագրել էր նավը:
«Կոստա Կոնկորդիա»-ն խորտակվել է հունվարի 14-ին, իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ: Զոհերի թիվը նվազագույնը 6 հոգի է, 40-ից 60 մարդիկ վնասվածքներ են ստացել, 16-ը համարվում են անհետ կորած: Ընդամենը նավի վրա կար 4234 մարդ`այդ թվում անձնակազմը:






Facebook
Tweet This
Email This Post
